Search
Close this search box.

Եվ մտահոգիչ է, և` ոչ․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

Այդ հայտարարության որևիցե դրույթ խոչընդոտ չի հանդիասնում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար, ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, որ ԼՂ շրջակա տարածքները պիտի վերադարձվեն Ադրբեջանին:

«Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր դիրքորոշումներ, բայց վարչապետի վերջնական դիրքորոշումը ձեզ հայտնի է՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման համար պիտի փնտրել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և Հայաստանի, և Արցախի բնակչության, և Ադրբեջանի հանրապետության համար: Այդ տեսանկյունից, իմ կարծիքով, ՄԽ համանախագահները փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված էին եղել այն ժամանակահատվածում: Այնպես որ և մտահոգիչ է, և` ոչ» ասել է «Իմ քայլի» պատգամավորը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին: