Search
Close this search box.

Մոսկվայում ծանր վիճակում հոսպիտալացվել է երգչուհի Յուլյա Նաչալովան. լրատվամիջոցներ

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովան, որը, լրատվամիջոցների տեղեկություններով, գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես նշում է life.ru-ն, բժիշկները Նաչալովայի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը, ինչպես նաև հոդատապի սրացում է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ բժիշկները փորձում են կարգավորել երգչուհու առողջական վիճակը: