Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացված է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի տեղեկացմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են արագ, հրդեհի տարածման վտանգ չկա, քնաի որ այն ամբողջությամբ մեկուսացված է: Հրդեհը բռնկվել է նկուղում, իսկ հրդեհի ժամանակ ներսում մարդ չի եղել: Ն. Նազարյանն առայժմ դժվարանում է պատասխանել, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը.« Քիմիկներն աշխատում են՝մեկ ժամվա ընթացում կպարզեն»,-ընդգծեց նա։

ArmLife.am