Search
Close this search box.

Ավտովթար Քասախ գյուղի մոտակայքում․ կան զոհեր և վիրավորներ

Մարտի 10-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, նշում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը:

Երկու քաղաքացի մահացել է, իսկ երեքը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: