Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պտղնիում ձագերի վրա կրակած անձը ոչ միայն որսորդ միության, այլև Պտղնիի ավագանու անդամ է

Օրեր առաջ Պտղնի համայնք տանող ճանապարհին հասարակական վայրում զենքի կիրառմամբ թափառող շների, այդ թվում՝ մեկ ամսական ձագերի, սպանած անձը՝ Երջանիկ Միսակյանը, հանդիսանում է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության անդամ: Բացի այդ, պարզվում է նույն Երջանիկ Միսակյանը հանդիսանում է Պտղնի համայնքի ավագանու անդամ: Ըստ համայնքի պաշտոնական կայքէջի տվյալների՝ վերջինս ծնվել է 1982թ.-ին, ունի թերի բարձրագույն կրթություն և չի աշխատում, տեղեկացնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը: