Search
Close this search box.

«Ֆեյսբուքի ղարաբաղյան տիրույթում նոր ֆլեշմոբ են սկսել». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆեյսբուքի ղարաբաղյան տիրույթում նոր ֆլեշմոբ են սկսել։ Պրոֆիլների նկարների վրա գրում են «Ես արցախցի եմ»։ Չգիտեմ` այդ ամենի իմաստը որն է, բայց կարծում եմ` այս «հանճարեղ» գաղափարի հեղինակները նույն այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ խաղացել են արցախցու բարի անվան հետ։ Զորք են ուղարկել Երևան, թալանել են երկիրը, Բերձորում Հայաստանի դրոշներով ազատամարտիկների են ծեծել։ Այժմ ևս զբաղվում են պառակտիչ գործունեությամբ` փորձելով Արցախը Մոնտենեգրո դարձնել։

Ես իմ նախնիների անունները 18-րդ դարի վերջից սկսած գիտեմ։ Բոլորը ապրել են Արցախում և խոսել են հայերեն։ Ես էլ եմ ողջ կյանքս Ստեփանակերտում ապրել։ Այսօր ինձ համարում եմ հայաստանցի ու միայն հետո` արցախցի։ Էդ բակային նացիոնալիզմի թվերը անցել են, չարժե տարատեսակ խառնակիչների կուտը ուտել»: