Search
Close this search box.

ԱՄՆ-ում տեսագրել են, թե ինչպես է մարդատար ավտոմեքենան վթարվում նախագահական ավտոշարասյան անցնելու պահին (տեսանյութ)

ԱՄՆ Ալաբամա նահանգում վերահսկողությունից դուրս եկած մեքենան հայտնվել է մայրուղու եզրային աներթևեկելի հատվածում այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել նախագահական ավտոշարասյունը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպը նկարահանել են միջճանապարհային հատվածում կանգնած դիտորդները, որոնք սպասում էին նախագահական շարասյան ժամանելուն:

Հենց այն պահին, երբ շարասյան կազմում ընդգրկված մեքենաները, այդ թվում և նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ամենագնացը, անցնում էին մայրուղով, նրանցից մի քանի մետր հետավորությամբ մեկ այլ տրանսպորտային միջոց, կորցնելով ընթացքի կառավարումը, հայտնվել է խոտածածկի վրա: