Search
Close this search box.

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում

Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, ըստ հաղորդագրության, լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: