Search
Close this search box.

Ռուսաստանում համացանցում իշխանությանը չհարգելու համար հեղինակները կպատժվեն

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենքը, որը պատիժ է սահմանում համացանցում իշխանության հանդեպ ակնհայտ անհարգալից հրապարակման համար: Կողմ է քվեարկել 327, դեմ՝ 40 պատգամավոր:

Օրենքի համաձայն՝ Ռոսկոմնադզոր կառույցը կայքերի ղեկավարներից պահանջելու է հեռացնել նման տեղեկությունները, հակառակ դեպքում դրանք կարգելափակվեն:

Իշխանությանը չհարգող հրապարակումները գնահատվելու են որպես մանր խուլիագնություն, և հեղինակները պատժվելու են տուգանքով: