Search
Close this search box.

Բերման է ենթարկվել Դոն Պիպոն

««Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» օպերացիայի շրջանակներում երեկ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Նրա մեղքը ևս ապացուցված է համարվել արտադատարանական կարգով՝ նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով: Սա նրա երկրորդ կալանքն է նույն հանրային խիստ վտանգավորություն պարունակող հանցանքի համար: Այս անգամ արդարադատությունը կգործի իր ամբողջ խստությամբ, որպեսզի վերոնշյալ քրեական դեմքն այլևս զրկվի շրջելու կարողությունից, կարևոր չէ՝ մենակ, թե թիկնազորով» -գրում է 1in.am-ը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսի 19-ին Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, կալանավորվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։