Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչու է քաղաքացին Նիվայով փորձել ներխուժել քաղաքապետարան. մանրամասներ

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Niva-ով բարձրացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնացել է, որ ավտոմեքենան այրելու է:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նրա գործողությունները կանխել են քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանները, այնուհետև դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Քիչ առաջ ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները Niva-ի վարորդին՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին տեղափոխեցին ոստիկանության կենտրոնական բաժին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Մի պահ մեզ թվաց, թե նկարահանում են «Սուպեր Մամա 3» ֆիլմը, սակայն հետո իմացանք, որ Niva-ի վարորդը ինչ-որ խնդիրներ է ունեցել քաղաքապետարանի հետ և ի նշան բողոքի փորձել է այդ կերպ հարցերը լուծել»: Հավաքվածներն ասում էին նաև, որ նա Դավիթ Բեկի փողոցում ապօրինի շինություն է ունեցել և քաղաքապետարանը բազմիցս նրան դիմել և հորդորել է, որ ապօրինի շինությունը քանդի, սակայն նա հրաժարվել է:

Տեսանյութը՝ այստեղ