Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արագածոտնի մարզում «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակցուհին Honda-ով մի քանի պտույտ շրջվեlով՝ գլխիվայր հայտնվել է առվակում

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններոմ Honda մակնիշի 34 VC 935 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։