Search
Close this search box.

ՄԻԵԴ-ը բավարարել է ընդդիմադիրի բողոքն ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանում բանտարկված Nida երիտասարդական շարժման ակտիվիստ Իլկին Ռուստամզադեի բողոքի վերաբերյալ որոշումը:

Contact.az-ը հաղորդում է, որ բողոքը վերաբերում նրա կալանքին եւ է 2013 թվականին նախադատական ազատազրկմանը համացանցում պարի տեսանյութի հրապարակման համար, որը քննությունը բարոյազանց է համարել:

2013 թվականին քաղաքացիական հասարակության ակտիվիստ Ռուստամզադեն ակտիվ մասնակցություն է ունեցել Բաքվում ընդդեմ կառավարությանը կազմակերպված բանակում զինվորների մահվան կապակցությամբ ցույցերին:

2013 թվականի մարտի 1-ին մի խումբ երիտասարդներ տեասնյութ են նկարահանել, որտեղ «Հարլեմ Շեյք» պար են կատարում: Ավելի ուշ տեսանյութը բեռնվել է YouTube, որում 7 երիտասարդներ պարում են եւ նրանից մեկը բրոնզե քանդակի մոտ սեքսուալ շարժումներ է անում:

2013 թվականին մայիսին Ռուստամզադեն կալանավորվել էր խուլիգանության, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի, հասարակական կարգի խախտման մեղադրանքով:

Դատախազությունը նրան կալանավորել էր քննության ընթացքում՝ պատճառաբանելով, որ փախուստի եւ կրկնակի հանցագործության կատարման վտանգ կա:

Չնայած բազմակի բողոքարկումներին, 2014 թվականի մայիսին դատարանները նրա կալանքը երկարաձգել էին մինչեւ դատը, երբ նա NİDA-ի այլ անդամների հետ անկարգությունների կազմակերպման մեղադրանքով դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

Վկայակոչելով 5-րդ հոդվածը Ռուստամզադեն բողոքարկել էր առանց հանցագործության կատարման հիմնավոր կասկածի կալանքի մասին որոշումը:

ՄԻԵԴ-ը ճանաչել էր նրա իրավուքնների խախտումը համաձայն 5-րդ հոդվածի(անվտանգության եւ ազատության իրավունք) եւ վճռել էր, որ նրան պետք է 20 հազար եվրո փոխհատուցում եւ դատական ծախսերի համար 2.5 հազար եվրո տրվի:

Ռուստամզադեն Amnesty İnternational միջազգային կազմակերպության կողմից խղճի բանտարկյալ է ճանաչվել: