Search
Close this search box.

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամներից 34-ամյա տղամարդը մահացել է

Երեկ՝ մարտի 7-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Այվազյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև համագյուղացի՝ 30-ամյա Կարինե Հովսեփյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ՝ փետրվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում: