Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Արտաշատում. վարորդը դեպքի վայրից հեռացել է, բայց 3 ժամ անց ներկայացել է ոստիկանություն

Մարտի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթեւոսյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մարտի 7-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 64-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իր վարած «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գագիկ Մաթեւոսյանին, սակայն վախենալով, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է իրեն վնասեն, լքել է դեպքի վայրը:

Կատարվում է քննություն։