Search
Close this search box.

Քաղաքապետի մամուլի քարտուղարի պարզաբանումը՝ երթուղիների վարորդների հայտարարած գործադուլին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանը սպասարկող 20-ից ավելի երթուղիների վարորդներ` ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: