Search
Close this search box.

Ինչ կապ ունի Դոն Պիպոյի քույրը ՊՎԾ-ի պատմության հետ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի: Մեզ հասած լուրերի համաձայն` դիալեզի սարքավորում ներկրող անձանցից մեկին ասել են, թե նա այլեւս չի կարող զբաղվել այդ բիզնեսով՝ կրիմինալի հետ կապեր ունենալու պատճառով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գերմանիայում ապրող Նարինե Կարապետյանը արդեն 25 տարի է, ինչ դիալեզի սարքավորումներ եւ մաքրման հեղուկներ է ներկրում Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նրան այլեւս թույլ չեն տվել սարքավորումներ ու հեղուկներ ներկրել` հայտնելով, թե այդ ներկրված սարքավորումները կապ ունեն էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: