Search
Close this search box.

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան

Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:
ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:
Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները: