Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մարտի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող գինու գործարանի հարևանությամբ, դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա՝ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել Կ. Աբելյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Մինչ վթարի վայրում տեղազննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը, իսկ ոստիկանության Էջմիածնի բաժնի հերթապահ մասի պետ Արման Վարդանյանը, համայնքային ոստիկան Սահակ Հովհաննիսյանը դեպքի վայրն էին պահպանում, որպեսզի հետաքննիչը տեղազննություն կատարի, Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

auto

auto

auto