Search
Close this search box.

Սաշիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից

Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասաց Գալստյանը։

Հարցին՝ ո՞ր երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքա՞ն ժամանակով, նա պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ին երկրից չհեռանալու մասին ստորագրություն էր տվել։