Search
Close this search box.

ՖՈՏՈ. Զինվորական դատախազ ներկայացած հայկական «Օստապ Բենդերը» կալանավորվեց

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ մարտի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի քննիչ Ավետ Նանագուլյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Սարգսյանի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Սարգսյանը դատարանից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ «Հայկական Օստապ Բենդեր» անունը ստացած Ս. Սարգսյանը այլ քաղաքացիներից նույնպես խարդախությամբ գումարներ հափշտակած լինի։

Հայտնաբերվել է ևս մեկ տուժած, ով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և Ս. Սարգսյանը նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 5 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ և ՀՀ դրամներ, ինչպես նաև ոսկյա վզնոց։

Կան տեղեկություններ, որ նա Ս. Սարգսյանը հարվածել է այդ կնոջ պարանոցին ու ոտքին և բացահայտ հափշտակել ձեռքի ոսկյա շղթան։

«Հայկական Օստապ Բենդեր» անունը ստացած Սարգիս Սարգսյան