Search
Close this search box.

Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ չմասնակցել նիստին, հետո ապատեղեկատվություն տարածել. Գեւորգ Պետրոսյան

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյան հետաքրքրվեց,  թե որն է պատճառը, որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չի ցանկանում, որ Հայաստանում ունենանք անկախ արհեստակցական միություն: 

Նրան վրդովվեցրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությունները, այն մասին, որ այդ նախագծով փորձ է արվում վերահսկել աշխատող մարդկանց․«Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որեւէ բառ չասել նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց տալ ու ասել, որ այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է: Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը, ինքը 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ, ու այդ ոնց եղավ, որ աշխատողների շահերը տոտալ վերահսկողության ներքո դնելու նախագիծ հեղինակեցի:

Մենք այստեղ անընդհատ խոսում ենք սիրո, հանդուրժողականության մթնոլորտի մասին: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ չմասնակցել նիստին, հետո ապատեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը ուղղված է աշխատռողների շահերի դեմ: Եթե կա ասելիք, ես ձեզ, պարոն Մկրտչյան, հրապարակային հրավիրում եմ բանավեճի, դուք ասում եք՝ ես իմ ասելիքն ասել եմ, չեմ գալիս բանավեճի»: