Search
Close this search box.

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։ Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։

1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։

1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։

Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։

1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։

Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։ Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։ Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։

Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։

1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։ 1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։

1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։

1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։

1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։

1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։ 1

999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։

1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի ՙԱզգային հերոսի՚ կոչման եւ ՙՀայրենիք՚ շքանշանի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝