Search
Close this search box.

Առեղծվածային դեպք Երևանում. «Նիագարա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, իսկ սեղանին կասկածելի ներարկիչներ

Երեկ՝ մարտի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցի 88 հասցեում գործող «Նիագարա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 304 սենյակում հայտնաբերել են Արցախի Հանրապետության բնակիչ, 40-ամյա Արտյոմ Կարապետյանի դին: Դատաբժշկի կողմից արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հյուրասենյակի հարդարասեղանի վրա հայտնաբերել են 2 հատ դատարկ ներարկիչ, իսկ դիակի տաբատի գրպանում հայտնաբերվել է բաց շագանակագույն փոշենման զանգված:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: