Search
Close this search box.

«Վովայի օգնականը, ով բռնությունների PR-ն էր ապահովում, վայնասուն է բարձրացրել». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վովա Գասպարյանի ժամանակ ոստիկանները մարդկանց ոչ միայն անտեղի գրկում ու տանում էին, այլև ճանապարհին նաև ծեծում էին: Հիմա Գասպարյան Վովայի նախկին օգնականը, ով այն ժամանակ ապահովում էր այդ բռնությունների PR կողմը, վայնասուն է բարձրացրել, քանի որ երիտասարդներն իրեն գրկած, առանց ծեծելու մի մայթից մյուսն են տարել: Բռնությանը դեմ եմ, բայց հուսամ, որ այդ երիտասարդը գոնե մոտավորապես հասկացավ, թե ինչ գործողությունների PR-ն էր ապահովում»: