Search
Close this search box.

Հիմա մենք Ռուբեն Հախվերդյանին ոչ միայն պետք է խնդրենք ու համոզենք, այլև ստիպենք, որ նա բուժման կուրսեր անցնի. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ասում են` այն ինչ գիտակից մարդու մտքին է, ապա հարբածի մոտ` լեզվին է: Իսկ ի՞նչ է կատարվում նրա գլխում… այդ հարցի պատասխանը գիտնականները դեռ չեն կարողանում տալ:
Ոչ ոք չի կարող հարբեցողությամբ տառապող մարդուն ստիպել, որ բուժում ստանա, մարդն ինքը պիտի ցանկանա դա: Այդ պատճառով անհրաժեշտ է միջոց գտնել նրան համոզելու, որ դիմի բժշկի, թեկուզ` խորհրդակցության համար: Մնացածը բժիշկը կանի:
Հիմա մենք Ռուբեն Հախվերդյանին ոչ միայն պետք է խնդրենք ու համոզենք, այլև ստիպենք, որ նա բուժման կուրսեր անցնի…
Երբեք չէի մտածի, որ հայ արվեստագետը կարող է արցախահայությանը ադրբեջանցի անվանել…
Նույն տրամաբանությամբ ալկոհոլի ազդեցության տակ նա կարող է Արևմտյան Հայաստանից բռնագաղթված և տարահանված հայերին անվանել թուրք, Սիրիայում ապրող հայերին արաբ, Իրանում ապրող հայերին պարսիկ…
Եվ նման տրամաբանություն ունեցող հարբեցողին եթեր է տրամադրվու՞մ…
Փաստորեն օրը ցերեկով այս պոռոտախոսը մեզ բոլորիս ադրբեջանցի անվանեց… Հիմա ինչ, ազգովի էս ՛՛հանճարեղ՛՛ մտավորականի լեզվի ձեռքը կրակն ենք ընկել… Իբր ինչ, էս ինչ էժանագին տրյուկներ են՝ արվեստագետի իմիջին ոչ սազական: Կամ գուցե հարբեցողությունը կամ մեծամտությունը վերջնականապես կլանել է նմանների թասիբն ու պատիվը…