Search
Close this search box.

Հայաստանն Ուկրաինա չդարձնեք, ընտրենք պայքարի քաղաքակիրթ մեթոդ. Գագիկ Համբարյան

Մարտի 4-ին Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել գործող իշխանություններին խիստ քննադատող Նարեկ Մալյանը,որին,ինչպես հարձակվողներից մեկն էր անկեղծացել,ցանկացել են նետել աղբարկղը:
Որքան կարելի է կռահել,Հայաստանում իրականացվում է 2014 թ-ի հետհեղափոխական Ուկրաինայի սցենարը,երբ իշխանության եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ պայքարի այլ տարբերակ չգտնելով հարձակվում էին վերջիններիս վրա և նետում աղբարկղերը:Այդ ամենի հետևանքներից ամենավտանգավորը՝հասարակության սարսափելի պառակտումն է և անտագոնիզմը քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև:Բազմաթիվ սոցիալական և արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող մեր երկիրը դա չի մարսի:
Խորհուրդս մեկն է՝Հայաստանն Ուկրաինա չդարձնեք: Ընտրեք պայքարի այլ՝քաղաքակիրթ մեթոդներ: