Search
Close this search box.

«Քեզ տեր կանգնիր, մեղք ես» ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ Ռուբեն Հախվերդյանին

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցի այն հատվածին, որում նա արցախցիներին ադրբեջանցի է անվանում.

«Հախվերդյանը սպառել է իրեն: Միշտ կարծել եմ, որ լավ արվեստագետը չի կարող տկարախոս լինել: Պարզվում է՝ կարող է…
Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ Ռուբեն Հախվերդյանին, ով արցախցիներին ադրբեջանցի է անվանում:
Չնայած հանրային վայրերում երբեմն շորորալով դեգերելու նրա սովորությանը, միշտ հարգել եմ նրան, քանի որ նա իսկապես սիրված երգահան և կատարող է։
Իսկ հիմա մեծ ցավ եմ ապրում, որ նրանից երգահանը գնացել, միայն կատարողն է մնացել, ու այն էլ՝ ոչ թե երգ, այլ զառանցանք:
Քեզ տեր կանգնիր, մեղք ես…»

Աժ պագամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից