Search
Close this search box.

Այս տղաներն էլ են քայլել. Արտակ Գալստյան

 

Խոսքս ուղղված է ապրիլյան հեղափոխության սկզբից,Վարչապետի հետ քայլած և այդ քայլը ժողովրդիս վրա որպես մեծ «ծառայություն» և «անձնազոհություն» վաճառող մարդկանց:
Դիտեք այս տեսանյութը:
Տեսեք ինչպես են քայլում այդ տղաները և ինչ պայմաններում:
Հարցրեք ինքներդ ձեզ, կարո՞ղ եք քայլել այս տղաների քայլած հազարավոր կիլոմետրերից գոնե մեկը:
Հարցրեք ինքներդ ձեզ, ազգի համար քայլած «փրկիչներ», եթե ժամանակին այս տղաները չքայլեին, հիմա ո՞ր դրոշի տակ էիք դուք և որտե՞ղ էիք նամազ անում:
Հիմա հարցրեք ինքներդ ձեզ, ինչպես են ապրում ազգի համար զենքը ձեռքին քայլած այս տղաների ընտանիքները, ինչ վիճակում են նրանց շիրիմները, ի՞նչ վիճակում են նրանցից կենդանի մնացածները:
Սա էլ հարցրեք, երբ ևս մեկ անգամ կփորձեք ձեր քայլածի համար ինքներդ ձեզ պարգևատրել, կամ ձեզ թույլ տալ Սասնա Ծռերի մասին թեկուզ մի թթու խոսք ասել:
Հիշեք մի բան, որ դուք ապրում և գոյատևում եք,
-որովհետև ժամանակին տեսանյութի տղաները և նույն Սասնա Ծռերը քայլել են:
-որ կա Նիկոլ Փաշինյան, որին օր օրի դուք փորձում էք վարկաբեկել և անխնա սպառում եք նրա վարկանիշը:
Հիշեք՝ իշխանությունը դա նույնպես կենդանի օրգանիզմ է:
Այդ օրգանիզմը սնուցում է ժողովրդի վստահությունը, սերը և հարգանքը:
Իշխանության պաշտոնյան իր գործունեությամբ հանդիսանում է այն արյունատար երակը, որը ժողովրդից եկած սնուցումը հասցնում է իշխանությանը և հակառակը:
Այսօր դուք սկսել եք ներսից պատվել խոլեստերինով, և վերջնական խցանման դեպքում կդադարեցնեք իշխանության սնուցումը, որը կհանգեցնի իշխանության վախճանին:
Այսօր դուք եք հեղափոխությանը, ժողովրդին և վարչապետին սպառնացող ամենամեծ վտանգը, որն էլ ձեզ դարձնում է հակահեղափոխություն, քանի որ դուք ձեր չիմացությամբ և չհիմնավորված ամբիցիաներով քանդում էք ամեն ինչ ներսից:
Դուք արդեն այնքան եք ինքնասիրահարվել և մեծացել, որ ձեզ թույլ էք տալիս, ճիշտ է դեռ կուլիսներում վարչապետին և նրա ընտանիքը քննարկել, ֆեյքեր վարձել, կեղծ տեղեկատվության արտահոսք կազմակերպել:
Դուք այնքան եք հիմարացել, որ ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանին փոխելուց հետո կարող եք իշխանության մնալ և լափել:
Հարգելիներս, ծիծաղելի եք: Մի փորձեք կտրել այն ծառի բունը, որի վրա ձեզ մեծահոգաբար դեռ թողել են թառել:
Իսկ եթե այս խոսքերս էլ ձեզ չսթափեցնեն, ապա պատկերացրեք ի՞նչ կլինի ձեր վիճակը, եթե Աստված չանի, տեսանյութի տղաները, որպես անմահ գունդ , հանկարծ որոշեն քայլել ձեր ուղղությամբ:
Հիշեք ամենակարևորը, որը մոռացել էր նախկին ռեժիմը, ծառան դուք եք, իսկ տերը ժողովուրդը:
Սթափվեք քանի դեռ ուշ չէ:

Արտակ Գալստյան