Search
Close this search box.

ՄԻՊ. Հախվերդյանի հարցազրույցում առկա են ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է  Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հարցազրույցին։

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։

Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,– գրել է նա։