Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Արագածոտնի մարզում. 20 տոննայից ավել սոխով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցվել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 60-ամյա Բորիս Կուպեևը իր վարած Volvo 240 մակնիշի K 403 CB 174 համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում Օհանվան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված ճանապարհով անցնող, Օհանավան գյուղի բնակիչ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արմեն Պողոսյանը, ով քաղաքացիների հետ վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ նրան տեղափոխել է հիվանդանոց:

Ավտոմեքենան բարձած է եկել 20 տոննա սոխով և այն թափվել է: