Search
Close this search box.

Այսօրվա տեղացած ձյան բարձրությունը Լեռանանիստում

Չնայած արդեն մարտ ամիսն է, բայց Հրազդան քաղաքի Լեռնանիստ համայնքում ձմեռը դեռ լիարժեք իր իրավունքի մեջ է: Այսօրվա տեղացած ձյան բարձրությունը հասնում է մոտ 0,5 մետրի: Համայնքի կենտրոնական և միջհամայնքային ճանապարհները մաքրելու նպատակով գործի Է դրվել համապատասխան տեխնիԿԱՆ: Ճանապարհներն անցանելի են, համայնքում բուգելը գործում է: Կախված եղանակային պայմաններից համայնքի կենտրոնական և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: