Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարգև Սրբազանը զանգում է Քոչարյանին՝«Հուսամ պատրաստ ես». իրավապաշտպանը Հայստանում իշխանության պլանավորման ու զավթման մասին

Արցախում ՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսի ժամանակ Պարգև Սրբազանը հայտարարեց հետևյալը՝ «1995 թ- ին ,Ռոբերտ Քոչարյանի կնունքի ժամանակ, քավորն էլ Բաբկեն Արարքցյանն էր, Գանձասարի եկեղեցու գլխավերևում ամպ էր:Երբ Գանձասարին սկսեց մոտենալ Ռոբերտ Քոչարյանի շարասյունը ամպը գնաց,ընդ որում քամուն հակառակ»։
Պարգև Սրբազանը այս երևույթը չգիտես ինչու դիտել է որպես նախանշան,որ Քոչարյանը պետք է Հայաստանում դառնա Նախագահ։ Դեպքից հետո Պարգև Սրբազանը հանդիպել է Քոչարյանի հետ և խոսել հետը այս թեմայով։ Քոչարյանից ստացել է պատասխան,որ ինքը դեռ պատրաստ չէ Հայաստանում Նախագահ դառնալ։ 1997 ին, երբ Քոչարյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ, Պարգև Սրբազանը կրկին զանգահարում է Քոչարյանին և ասում. «Հուսամ պատրաստ ե՞ս»։ «Այո պատրաստ եմ»,- պատասխանում է Քոչարյանը։
Հատկանշական է,որ խոսակցության պահին Լևոնը նոր ընտրված Նախագահ էր, Վազգեն Սարգսյանը ողջ էր, իսկ Քոչարյանը՝ ընդամենը վարչապետ։
Պարգև Սրբազանի այս խոսքերը կարծում եմ պետք է դառնան քննության առարկա,քանի որ ակնհայտ է՝ ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանում իշխանության զավթումը պլանավորված է եղել դեռևս 1997 թ-ից։ Իսկ դրան հաջորդեց՝ Լևոնի հրաժարականը,Քոչարյանի կեղծ փաստաթղթերով առաջադրումը և կեղծիքով Նախագահ ընտրվելը։
Հոկտեմբերի 27 ի սպանդի արդյունքում նա ստացավ լիակատար իշխանություն։ Հետևեցին քաղաքական սպանությունները, այնուհետև նոր՝ Մարտի 1 ֊ի ոճրագործությունը։

Մանրամասները հղումում տեղադրված տեսանյութում։

Ադոնայի Իրավապաշտպան Կազմակերպություն հիմնադիր Արտակ Գալստյանի ֆեսբուքյան էջից