Search
Close this search box.

Մահացել է «օրենքով գող» Ջեմալ Միկելաձեն

Իտալիայում, 43 տարեկանում մահացել է «օրենքով գող» Ջեմալ Միկելաձեն (Ջեմո Թբիլիսկի), հաղորդում է Prime Krime-ը։

Քրեական հեղինակության մահվան հնարավոր պատճառ կարող է լինել թմրանյութերի օգտագործման հետ կապված բարդությունները։ Նշվում է, որ հունվարին մահացել է Ջեմալի եղբայրը՝ Մամուկան։

Ջեմալ Միկելաձեն կրտսերն է հայտնի «օրենքով գող» Ջեմալ Միկելաձե-ավագի (Արսեն) տիտղոսավոր որդիներից։ Այս առումով Ջեմոն հատկապես ակտիվացավ 2011-12-ին, երբ մասնակցեց «գողական կլանների վեճին»։

Երկար ժամանակ նա և եղբայրը Ռուսաստանում քրեական աշխարհի հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կողմանկիցն էր։ Որոշ տվյալներով՝ նա կարող էր մասնակից լինել Ուսոյանի դեմ մահափորձին։