Search
Close this search box.

Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին

Քիչ առաջ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։ Factor.am-ի ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեր տեղեկատվությունը չհերքեցին։

Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց․ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Factor.am-ի հստակեցնող հարցին, իսկ կոնկրետ Գագիկ Խաչատրյանի և նրա թիկնազորի նկատմամբ այսօր իրականացվե՞լ է «ասֆալտին փռելու» օպերացիա, Ահարոնյանն արձագանքեց․ «Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: