Search
Close this search box.

Բաղրամյան 26-ի դռները կփակվե՞ն քաղաքացիների առջև

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47  հասցեի նստավայրում:

ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է ՀՀ նախագահի լուսանկարը, որին կից կատարվել է հետևյալ գրառումը. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականին նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման,  սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,  որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: