Search
Close this search box.

Երևանի որոշ շրջաններում սպասվում է տեղումներ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում` մարտի 2-ի և 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝  ձյան,  հովտային շրջաններում՝  թաց ձյան տեսքով:  Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան`  3-8 մ/վ,  2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ  արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտիներում՝  ձյան,  ցածրադիր գոտիներում՝   թաց ձյան տեսքով: