Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը մարտիմեկյան իրադարձություններին բանակի մասնակցության և կրակելու մասին

Սեյրան Օհանյանը «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին եւ շեշտել, որ բանակը բախումներին չեն մասնակցել, եւ առավել եւս չեն կրակել:

Նա ասել է,  որ զինված ուժերը պարզապես պահպանել են հատուկ պահպանվող տարածքները եւ լուծել անվտանգության հետ կապված խնդիրներ:

Սեյրանն Օհանյանը շեշտել է, թե իրենք գործել են արտակարգ դրության մասին հրամանագրի համաձայն եւ միայն դրա շրջանակներում:

«Մարտի 1-ի գործում, կոնկրետ ինձ հետ կապված,  ոչ թե քննում են,  որպեսզի պարզեն՝  մեղավոր ես,  թե ոչ, այլ նշանակում են մեղադրյալին, և այնուհետև ամբողջ քրեադատավարական գործընթացն իրականացնում»:

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից