Search
Close this search box.

Ցավալի դեպք Սասուն Միքայելյանի աղջկա նշանադրության օրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու Աշխարհ» ռեստորանային համալիրում կայացավ Սասուն Միքայելյանի դստեր նշանադրությունը`  Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանի հետ:  Նշանադրությունն անցել է առանց ավելորդ պաթոսի:

Բանն այն, արարողությունից րոպեներ առաջ,  ռեստորան գնալու ճանապարհին, ավտոմեքենայի ղեկին իրեն վատ է զգացել Սասուն Միքայելյանի ընկեր, ընտանիքի բարեկամ, ավագ որդու՝  Մեխակի կնոջ հայրը՝  Օնիկ Բաղադասարյանը: Վերջինիս Ծաղկաձորից արագ տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց:  Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել:  Օնիկ Բաղդասարյանը հրազդանցիների շրջանում առանձնակի հարգանք էր վայելում:

ArmLife.am -ը ցավակցում է և կիսում վիշտը: