Search
Close this search box.

Լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցը. ֆոտո

Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների 10-րդ տարելիցը: 11 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո սկսվեցին շուրջօրյա ցույցեր։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ազատության հրապարակը լի էր վրաններով և իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներով։ Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները մտան Ազատության հրապարակ, նրանք զենք, զինամթերք էին փնտրում։ Ուժով ցրվեց նստացույցը։ Ժամեր անց նույն մարդիկ հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Բախում սկսվեց. այդ տարածքում այրված ավտոբուսներ էին, կոտրված ապակիներով խանութներ և այլն։ Երկրում մտցվեց արտակարգ դրություն։ Գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ 10 քաղաքացիներ: Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):