Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանի գաղտնի պլանները բացահայտված են

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որեւէ հող որեւէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որեւէ մեկը ՀՀ-ում որեւէ նման հայտարարությամբ հանդես չի եկել:

Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ակցիայի կազմակերպման գաղափարի հեղինակը ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է. հենց նա է հրահրել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին նման միջոցառում անցկացնել` հավաստիացնելով, որ ինքը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, թե հողերը հանձնելու մասով օրակարգային հարց կա, ու հանրահավաք անցկացնելը օրվա հրամայականն է:

«Ժողովուրդ» օրաթերթը իր տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Վիգեն Սարգսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա հերքեց այդ լուրերը՝ նշելով նաեւ. «Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով զանգե՛ք կուսակցության գրասենյակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում