Search
Close this search box.

ՊՎԾ սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի նաեւ Ալեն Սիմոնյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլեւ սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս եւս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ եւ նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, ում հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը տեւական ժամանակ Սիմոնյանի հիմնադրած araratnews կայքի խմբագիրն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում