Search
Close this search box.

Թիվ 1 տրոլեյբուսը բախվել է բետոնե բաժանարարին և կողաշրջվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբա:

Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.):

Նախնական տվյալներով կա 7 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: