Search
Close this search box.

Մխիթարյանի փայլուն երեկոն Լոնդոնում. գոլ ու գոլային փոխանցումներ Բորնմութի հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» մրցեց «Բորնմութի» հետ:

Լոնդոնյան ակումբը փայլուն հաղթանակ տարավ 5:1 հաշվով: Հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև իր հաշվին գրանցեց երկու գոլային փոխանցում:

Հաշիվը բացեց Մեսութ Օզիլը`գոլի հեղինակ դառնալով 4-րդ րոպեին: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսի սկզբում Մխիթարյանը կատարեց իր երկու գոլային փոխանցումները: Նախ, 30-ամյա խաղացողը օգնեց աչքի ընկնել Կոսյելնիին, այնուհետև գոլային փոխանցում կատարեց Օբամեյանգին:

78-րդ րոպեին Լակազետը խփեց 5-րդ գոլը:

Հյուրերի կազմում միակ գոլը 30-րդ րոպեին հեղինակեց Մուսեն:

Այս խաղից հետո «Արսենալը» 56 միավորով 4-րդն է: «Բորնմութը» 34 միավորով 12-րդն է: