Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարությունն այս տարի անտեսեց մեզ. զոհված զինվորի մայր

Արայիկ Օրդուբեկյանը փետրվարի 27-ին կդառնար 22 տարեկան, եթե նենգ թշնամին չխոցեր հետախույզ Արայիկին, ով հերոսաբար մարտնչեց քառօրյա պատերազմում, ապա սեպտեմբերի երկուսին ընկավ հերոսի մահով:  Արայիկը Օրդուբեկյանների ընտանիքի ավագ զավակն էր, նրա մահից երկու օր հետո այդ ընտանիքում ծնվեց Օրդուբեկյանների 8-րդ զավակը:

Արայիկը ՕրդուբեկյանԵռաբլուրում փետրվարի 27-ին Օրդուբեկյանների ընտանիքը լուռ շնորհավորեց Արայիկի ծննդյան օրը, ծաղիկներ խոնարհեց նրա շիրմին:

Արայիկի մայրը արցունքներն հազիվ էր զսպում. Հպարտ եմ որ Արայիկի մայրն եմ,  բայց… արցունքները խեղդում են տիկին Ժենյային: Նա սրտնեղած է, որ պաշտպանության նախարարությունը ամենատարրական հարցերում անտեսում է իրենց:
Մանրամասները տեսանյութում