Search
Close this search box.

Պետրոս Ավետիսյանը հեռացել է «Փյունիկ»-ից

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնապես հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանի տեղափոխության մասին:

«Փյունիկը», որտեղից էլ հենց Պետրոսը տեղափոխվեց «Արարատ Արմենիա», երեկ հայտարարել էր տրանսֆերի մասին` շնորհակալություն հայտնելով նրան ակումբում անցկացրած տարիների համար:

Պետրոսն իր կարիերան սկսել է «Բանանց» ակումբում, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:

«Արարատ-Արմենիան» բարի գալուստ է մաղթել 23-ամյա ֆուտբոլիստին` նրա մասնակցությամբ լուսանկար հրապարակելով: Պետրոս Ավետիսյանը, որը «Փյունիկում» և Հայաստանի երիտասարդական հավաքականում հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով, «Արարատ-Արմենիայում» կկրի 77 համարի մարզաշապիկը: