Search
Close this search box.

Պետք է Սերժի աթոռին նստեիր, որ Սերժի նման խոսեի՞ր. արձագանքներ ընդդեմ վարչապետի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ նշել է՝ «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:

Գրառումը ոչ միանաշանակ է ընդունվել: Մեկնաբանություններից մեկում ասվում է. «Կառավարությունը որ նորմալ օրենքներ մշակի, մրցակցության հավասար պայմաններ ապահովի, խոչընդոտելու, մարդկանց հուսալքելու փոխարեն, մենք մեր համար էլ կանենք, մեր երկրի համար էլ կանենք»:

«Պետք է սերժի աթոռին նստեիր, որ սերժի նման խոսեի՞ր… Քեզ եմ բերել իշխանության,որի համար շատ զղջում եմ… Բավական է դեմագոգիայով զբաղվես ու խաբես ժողովրդին: Հեռացիր, եթե չես կարողանում կառավարել երկիրը…

Միայն տեսարաններով երկար չես ձգելու, 30 տարի այս ժողովուրդը խաբվել է, թալանվել է և դեգրադացվել:

Ամայացվել է ամբողջ քաղաքական դաշտը:Քեզ նմաներին գնել և վաճառել են. ի՞նչ ես ուզում այս ժողովրդին: Այսքան թալանով քանի՞ աշխատատեղ կստեղծվեր, Ժողովուրդը աշխատանք է ուզում: Հազիվ քո անգրագետ անբաների հետ լցվեցիք իշխանության մեջ… Թոշակառուն ստանում է 30000դ, իսկ քո լենան, ալենը և անկապ պատգամավորներդ, որոնց թիվն ավելացրեցիր քերթում են էս ժողովրդին:Ասում ես,սուտը,,,քցելը,, տեղ չունեն մեր երկրում:Նորից ստում ես և ,,քցում,,,ոևովհետև ինչ խոստացար աթոռին բազմելուց առաջ՝խաբեցիր:Ու՞ր են ժողովրդից թալանած միլիարդները…սերժն իր ո՞ր վաստակի համար է 1մլն.թոշակ ստանում». գրված մյուս մեկնաբանության մեջ:

«Պարոն վարչապետ Էջմիածնի ՊԵԿ-ը սաբոտաժա անում, Էջմիածնի խանութները ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ շատերը անգամ ՀԴՄ սարք չունեն, հարկայինը ոչ ստուգումա ոչ էլ տուգանում, ժող ջան լայքեք վարչապետը իմանա»,- բողոքում է մյուս մեկնաբանության հեղինակը: