Search
Close this search box.

Տնտեսական հեղափոխության ընթացքը. Սիրիահայերը Վայոց Ձորում ոչխարաբուծության և այծաբուծության ծրագիր են բերել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տնտեսական հեղափոխությունն սկսում ենք մարզերից: Մենք մեր բաժին հեղափոխությունն սկսում ենք Վայոց Ձորի մարզից: Սիրիահայ մեր 2 բարեկամները՝ Սարգիսն ու Վազգենը, ոչխարաբուծության և այծաբուծության ծրագիր են բերել Եղեգիս համայնք: Գյուղացիները պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցել ծրագրի իրականացմանը: Որից հետո հանդիպեցինք մեր համերկրացիներին,ովքեր ծառատունկ էին անում մեկ այլ ծրագրով: Ինձ անչափ ուրախացրեց երիտասարդների մասնակցությունը… ծառ են տնկում,հետո տուն կշինեն,հետո էլ զավակներ կունենան…400 ծառ էին տնկել իմ հողի զավակները…փառավորվեցի