Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ը ծանր են (ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RT 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի տեղեկացամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնակակ վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավամի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Վ

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Կկայքի տեղեկություններով՝ վարորդը Արցախի Հանրապետության Ստեփանակարտ քաղաքի բնակիչ է։

[smartslider3 slider=277]