Search
Close this search box.

Ազգադավները կչեզոքացնեն Աննային, կթուլացնեն վարչապետի անվտանգությունը

Ցանկացած հաջողակ տղամարդու հետևը կանգնած է իմաստուն կին: Կնդունեն սա տղամարդիկ թե ոչ,սա պատմականորեն հաստատված աքսիոմա է: Բացի այդ սիրող կինը նաև իր տղամարդու անվտանգության երաշխավորն է: Եթե տղամարդը անվտանգությունը ապահովում է գիտելիքով և փորձով,ապա սիրող կինը ինտուիցիայով:
Գիտելիքը և փորձը հնարավոր է շրջանցել,բայց սիրող կնոջ ինտուիցիան երբեք,նա մի քանի օր առաջ կանխազգում է վտանգը և ահազանգում:
ԱՆՆԱՆ…

Այսօր ՀՀ-ի թիվ մեկ քննարկվող կինը Աննա Հակոբյանն է: Ասեմ ձեզ հենց վերը նշված հիմնավորմամբ թիրախը ընտրված է ճիշտ:
Ազգադավները ի տարբերություն ժողովրդի մի հատվածի հստակ հասկանում են՝ կչեզոքացնեն Աննային,կթուլացնեն Վարչապետի անվտանգությունը,կզրկեն նրան պահապան հրեշտակից:
Իսկ ինչպիսի պահապան հրեշտակ է Աննան, տեսել եմ իմ աչքերով և դեռ այն ժամանակ հասկացել,որ այս զույգը՝ Նիկոլ և Աննա անբաժանելի է և հենց դրանով էլ անպարտելի :

Այսպես՝
Մյասնիկյանի արձանի հարակից տարածք ,2008 թ-ի մարտի 1-ի լույս 2-ի լուսաբաց:
Շրջապատը թաղված էր այրվող մեքենաների թունավոր ծխի մեջ,Լեոյի փողոցից լսվում էին կրակոցները:Ամենուր աղմուկ էր,զորքը մահակներով հարվածում էր վահաններին,ցուցարարները խուճապի մեջ էին և արդեն գրեթե ցրվել էին:
Մի պահ թեթև քամի բարձրացավ,թունավոր ծուխը նոսրացավ և Մյասնիկյանի հուշարձանը,որը ինձանից մի 15 մետր հեռավորության վրա էր վեր հառնեց իր ամբողջ վեհությամբ:Այն ինչ տեսա այդ պահին,մինչ օրս աչքքիս առաջ է և հավանական է երբեք չմոռանամ:
Մյասնիկյանի արձանին մեջքը հենած նստած էր Նիկոլը,ռուպրը, որ իր միակ զենքն էր ամուր բռնած էր աջ ձեռքում:Աչքերը փակ էին,հավանաբար գերհոգնածությունից ննջում էր:
Կողքին ,գանգրահեր գլուխը Նիկոլի ուսին հենած նստած էր Աննան,նա արթուն էր: Նիկոլը ննջում էր՝ Աննան հսկում:
Քամին դադարեց և թունավոր ծուխը նորից պատեց շրջակայքը, և իմ հայացքից թաքցրեց Նիկոլին և Աննային:

Ամփոփեմ՝
Չգիտեմ ում համար ոնց,բայց ես որպես ՀՀ քաղաքացի,որպես իմ երկիրը սիրող անձ շատ ավելի հանգիստ եմ ՀՀ Վարչապետի անվտանգության համար,երբ գիտեմ որ նրա կողքին է Աննան:Ոչ մի անվտանգության աշխատակից այդքան աչալուրջ չի կարող լինել,որքան Աննան: Աննան վտանգը զգում է սրտով,իսկ ինչպես ասում են սրտին չես մոլորեցնի:
Այդ պատճառով կլինի դա հրավերքով թե ոչ,կլինի պետական միջոցներով թե ոչ,ինձ համար միևնույն է,իմ համոզմամբ Աննան պիտի լինի միշտ Նիկոլի կողքին:Այսօր արդեն ՀՀ Վարչապետի:Ոչ ոք և ոչ մի իշխանություն,ոչ մի վայրահաչոց չի կարող նրանց բաժանել:

Նրանց չի կարողացել բաժանել մեքենայի պայթյունը,մարտի 1-ը,ընդհատակը,դատապարտումը և ազատազրկումը ,չի կարող բաժանել նաև իշխանությունը;
Դա ձեզ ասում է մի մարդ,որը 25 տարի է ճանաչում է այդ անբաժան և միասնական զույգին,ով ականատես է եղել նրանց պայքարի աննկուն ոգուն:
Այնպես որ ,մինչև կոկորդը արյան մեջ թաղված,ժողովրդի անեծքը որպես ներողամտություն ընդունած ,դեռևս ազատության մեջ գտնվող ազգադավեր,զուր մի սպառեք ձեր էներգիան,այն դեռ ձեզ անհրաժեշտ է լինելու արդարացի պատիժը կրելու ժամանակ:
Դուք ոչ հայրենիք ունեք,ոչ էլ ընտանիք,դժվար թե խոսքերս հասկանաք,թեպետ և գրում եմ հայատառ,բայց վստահ եմ որ խոսքերս հասանելի կլինեն հայ կանանց և հայ տղամարդկանց,ովքեր իրենց իրոք տեր են համարում այս երկրում:

Իրավապաշտպան` Արտակ Գալստյան